Թշնամին շարունակել է հրետակոծել Արցախի խաղաղ բնակավայրերը. նախնական տվյալներով տուժածներ չկան

Armenpress 18:59, 5 Նոյեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, Մարտունիում կիրառվել է ծանր հրետանի։ Քաղաքում մեկ անգամ օդային տագնապ է հայտարարվել։

Շուշին  պարբերաբար հրթիռակոծվել է գրադ կայանքից։ Ավերածություններն այստեղ շատ են։ Նշանակետում դարձյալ  քաղաքացիական և  հանրային  նշանակության օբյեկտներն են եղել։

Օրվա ընթացքում երկու անգամ հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Խոշոր ավերածություններ չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, տուժածներ` նախնական տվյալներով չկան։

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am