Մնացականյանն անդրադարձավ Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման մասին խոսակցություններին

Armenpress 12:14, 5 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև հանդիպում այս պահին նախատեսված չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նոյեմբերի 5-ին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

«Այս պահի դրությամբ ես չեմ կարող ասել, որ Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված է: Երբ կնախատեսվի, բնականաբար, կասենք»,- ասաց Մնացականյանը:

Հոկտեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ТАСС-ին տված հարցազրույցում հայտնել էին, որ պատրաստ են հանդիպել:

Նորայր Շողիկյան



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am