Հայաստանի օդային տարածքում խոցվել է հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն

Armenpress 23:48, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ օդային տարածքում ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի չորրորդ ԱԹՍ-ն, որն ընկել է Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի տարածքում: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ ներկայացնելով խոցված ԱԹՍ-ի մնացորդների լուսանկարները:

Մինչ այս հակառակորդի երեք ԱԹՍ-ներ խոցվել էին Մեծ Մասրիկ-Սոթք հատվածում և Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի հատվածում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am