Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու մասին

Armenpress 20:48, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի շտաբում հայտարարել են ընտրություններում նրա հաղթանակի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն,  առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է շտաբի խորհրդական Բոբ Բաուերը:

«Մենք հաղթում ենք ընտրություններում, մենք հաղթել ենք ընտրություններում։ Եվ մենք կպաշտպանենք այդ ընտրությունները»,- հայտարարել է Բոբ Բաուերը։

Նա ընդգծել է, որ դեմոկրատների շտաբում չեն անհանգստանում հանրապետականների թեկնածու, գործող նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչների կողմից  Գերագույն դատարան հնարավոր դիմելու կապակցությամբ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am