Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է տեղական ինքնակառավարմանը վերաբերող օրենքներ

Armenpress 18:39, 4 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 4-ին ստորագրել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am