Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով

Armenpress 13:32, 3 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության տարածքում նոյեմբերի 3-ի ցերեկը առանձին շրջաններում, 5-6-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ նոյեմբերի 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-6-ը՝ ցերեկը աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

Երևան քաղաքում նոյեմբերի 3-ի ցերեկը, 4-ին, 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 5-6-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ նոյեմբերից հայոց լեռներում ձյուն է տեղում և ջերմաստիճանը կտրուկ նվազում է։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am