Ջալալ Հարությունյանի վիճակը շարունակում է կայուն ծանր մնալ. Արծրուն Հովհաննիսյան

Armenpress 17:09, 2 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանի վիճակը մնում է կայուն ծանր մնալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ պատասխանելով օգտատիրոջ հարցին:

«Վիճակը շարունակում է ծանր մնալ, բայց կայուն է», - ասաց Հովհաննիսյանը:

Ջալալ Հարությունյանի վիրավորման մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 27-ին: Արցախի Հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը տեղեկացրել էր, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, մարտական դիրքերից մեկում նրա ստացած վիրավորումից հետո այժմ ինտենսիվ բուժման կուրս է անցնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am