Շփման գծում օրվա ընթացքում որևէ նշանակալի դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել

Armenpress 22:15, 1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախա-ադրբեջանական շփման գծի տարբեր ուղղություններով նոյեմբերի 1-ի առավոտվանից սկսած Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները և ահաբեկչական խմբավորումները շարունակել են հարձակվողական գործողությունները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 1-ին տեղի ունեցած ասուլիսին այս մասին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Հարձակվողական գործողությունները հիմնականում փոքր խմբերով են եղել, հիմնականում օջախային հարձակումներ էին, տեղ-տեղ կիրառել են հրետանի, որոշ տեղերում՝ նաև օդային հարձակման միջոցներ:

Ըստ էության, ողջ օրվա ընթացքում բոլոր ուղղություններով որևէ նշանակալի դիրքային փոփոխություններ տեղի չեն ունեցել, չնայած տեղի ունեցած որոշակի մարտական գործողություններին»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ մարտերը շարունակվում են:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am