ՊԲ-ն պարգևատրման է ներկայացրել մարտական գործողություններում աչքի ընկած զինծառայողների

Armenpress 20:45, 1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության բանակը պարգևատրման է ներկայացրել Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում խիզախությամբ և հերոսական արարքներով աչքի ընկած մի խումբ զինծառայողների: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից: 

«Հակառակորդի դեմ ռազմական գործողություններում պետական սահմանները պաշտպանելիս դրսևորած անձնական արիության ու խիզախության համար մայոր Անդրանիկ Սերգեյի Բաբայանը ներկայացվել է «Արիության համար» մեդալի:

Վիրավորների վիրահատական և բուժման գործընթացներին ակտիվորեն և նվիրումով մասնակցելու, տարհանման և բուժծառայության ընդհանուր կենսագործունեությանը նպաստելու համար բուժծառայության մայորներ Արթուր Աշոտի Ջալավյանը, Գենադի Տիգրանի Օրբելյանը, Ծերունի Նորիկի Հովհաննիսյանը, ծառայողներ Արևիկ Ջիվանի Անդրյանը, Լիդա Սպարտակի Աղաբեկյանը, Ջուլիետա Ալբերտի Բաբայանը, Զինաիդա Միքայելի Կոստանդյանը և Սվետլանա Էդուարդի Աբրահամյանը կպարգևատրվեն «Արիության համար» մեդալներով: Իսկ նույն համակարգի ներկայացուցիչներ բուժծառայության մայոր Համեստ Բաբկենի Պետրոսյանը, կապիտան Դավիթ Հակոբի Գրիգորյանը, սանիտար Սոֆյա Բորիսի Սաղաթելյանը, ենթասպա Ռուզաննա Յուրիի Անդրյանը ներկայացվել են «Մարտական ծառայություն» մեդալների»,- նշված է հաղորդագրության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am