Իզմիրում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվերի թիվը հասել է 62-ի

Armenpress 20:13, 1 Նոյեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Իզմիրի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 62, վիրավորվել 940 մարդ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների եւ բնական աղետների գործակալությունը (AFAD):

AFAD-ը նշում է, որ ներկայումս 8 շենքերում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները:

Հոկտեմբերի 30-ին Արևմտյան Թուրքիային հարվածած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը Իզմիրի Սեֆերիհիսար քաղաքն է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am