Էրդողանի մամուլի խոսնակը վարակվել է կորոնավիրուսով

Armenpress 21:26, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Կալինը վարակվել է կորոնավիրուսով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ կորոնավիրուսով վարակվելու մասին հայտնել էր Թուրքիայի Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն: Նա հոսպիտալացված է:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am