Լիոնում անհայտ անձը կրակել է ուղղափառ հոգևորականի ուղղությամբ

Armenpress 20:58, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Լիոն քաղաքում անհայտ անձը կրակել է հույն ուղղափառ հոգևորականի ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է «Huff Post»-ը:

Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին, տեղական ժամանակով 16:00-ին, երբ հոգևորականը պատրաստվել է փակել եկեղեցու դռները: Կասկածյալը կրակ է բացել հոգևորականի ուղղությամբ և դիմել փախուստի:

Լրատվամիջոցը հայտնում է, որ հույն հոգևորականը գտնվում է ծանր վիճակում:

Դեպքի վայրում աշխատանքներ են իրականացնում Ֆրանսիայի իրավապահ մարմինները, նրանք շրջափակել են տարածքը, իսկ իշխանությունները քաղաքացիներին հորդորում են շրջանցել նշված հատվածը:

Հոկտեմբերի 29-ին Ֆրանսիայի Նիցցա քաղաքի կենտրոնում՝ Նոտր Դամի մոտակայքում, դանակով զինված մարդը հարձակվել է այնտեղ գտնվողների վրա, որի հետևանքով արձանագրվել է երեք զոհ: Զոհերից մի կին գլխատվել է հանցագործի կողմից։ Հարձակումը գնահատվել է, որպես ահաբեկչություն։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am