Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 25-ի

Armenpress 11:22, 31 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Թուրքիայի արտակարգ իրավիճակների կառավարման վարչությունը:

Վերջին տվյալներով՝ երկրաշարժի հետևանքով կան 25 զոհ և 804 վիրավոր:

Հոկտեմբերի 30-ին Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիր նահանգի Սեֆերհիսար քաղաքը:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am