Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի պնդումները կեղծ են. Արցախի ՄԻՊ

Armenpress 23:53, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԼՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ: Արցախի կողմից  Բերձորի հիվանդանոցը  ռազմական նպատակներով օգտագործելու մասին Ադրբեջանի կառավարության հետ կապված «Hərbi Xəbərlər və Məlumatlar» ֆեյսբուքյան օգտահաշվի պնդումները կեղծ են և կարող են այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել: Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Ադրբեջանական “Hərbi Xəbərlər və Məlumatlar” ֆեյսբուքյան օգտահաշիվը, որն կապված  է Ադրբեջանի կառավարության հետ, հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի (Լաչին) հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա ամբողջությամբ կեղծ է և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել»,- գրել է Բեգլարյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am