Հունաստանում երկրաշարժի հետևանքով եկեղեցի է փլուզվել

Armenpress 20:48, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էգեյան ծովի ավազանում տեղի ունեցած 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի արդյունքում Սամոս կղզում ավերվել են մի շարք շինություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ TRTHaber լրատվական կայքի, փլուզված շինությունների թվում է եղել նաև Բալկանների ամենամեծ եկեղեցիներից մեկը՝ Սուրբ Մարիամ Աստվածածինը, որը փլուզվել է մասնակի:

Թուրքիայի արևմուտքում 6.6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Իզմիրի մարզի Սեֆերիhիսար քաղաքի շրջանում:

Թուրքական լրատվամիջոցների և ականատեսների հաղորդումների համաձայն՝ երկրաշարժը զգացվել է երկրի արևմտյան մարզերում և Ստամբուլում:

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am