Իշխանությունները նշել են Մոսկվայում COVID-19-ի դեմ պատվաստումն սկսելու ժամկետները

Armenpress 17:28, 30 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը Մոսկվայի կլինիկաներում զանգվածային պատվաստման համար կստացվի մեկ ամսվա ընթացքում, հատուկ կաբինետներ են ստեղծվում պատվաստման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Մոսկվայի փոխքաղաքագլուխ Անաստասյա Ռակովան:«Մենք պատրաստվում ենք այն բանին, որ պատվաստանյութը կարելի լինի զանգվածաբար քաղաքացիական շրջանառության մեջ դնել եւ ներարկել բոլոր ցանկացող մոսկվացիներին: Մենք ժամանակը զուր չենք վատնում. մինչ մեր արդյունաբերությունը պատվաստանյութ Է արտադրում, մենք արդեն ամբողջ քաղաքում կաբինետների խոշոր ցանց ենք ստեղծում հատուկ կորոնավիրուսի դեմ պատվաստումների համար: Եվ հենց որ այն ստացվի, իսկ ես կարծում եմ, որ դա կլինի մեկ ամսվա ընթացքում, մենք կսկսենք այն զանգվածաբար կիրառել բոլոր ցանկացողների համար»,-ասել Է Ռակովան՝ հանդես գալով «Ռոսիա 24»-ի եթերում:Փոխքաղաքապետը հավելել Է, որ անթույլատրելի Է ինքնաբուժմամբ զբաղել, մայրաքաղաքում դեղամիջոցների բավարար պաշար կա կորոնավիրուսի բուժման համար, հիվանդները դեղամիջոցներն իրենք չպետք Է փնտրեն դեղատներում, դրանք պետք Է անվճար ստանան բժշկի տեղեկանքով:«Բոլոր պատրաստուկները Մոսկվայի պոլիկլինիկաներում կան, դրանք բոլորը հիվանդներին տրվում են անվճար: Դրա համար պետք չԷ դեղատուն գնալ. կամ գալիս Է բժիշկը եւ ինքն Է բերում, կամ դուք այդ դեղամիջոցները ստանում եք ՀՏ-կենտրոններում (համակարգչային տոմոգրաֆիա): Միեւնույն ժամանակ ես պարբերաբար հաղորդագրություններ եմ ստանում, որ մարդիկ չեն կարողանում այդ պատրաստուկները գնել դեղատներից: Նրանք դրանք չպետք Է գնեն. այդ պատրաստուկները խիստ դեղատոմսային են: Դրանք առանց բժշկի նշանակման ընդունելը պարզապես վնասակար Է առողջության համար»,-ասել Է Ռակովան, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am