Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է

Armenpress 15:40, 30 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը հոկտեմբերի 30-ին պահպանվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: «Օրվա ընթացքում Արցախի խաղաղ բնակավայրերում հարաբերական հանգիստ իրավիճակը պահպանվել է»,-նշել են ծառայությունից։

Հոկտեմբերի 29-ին Արցախի խաղաղ բնակավայրերը եղել են թշնամական ուժերի թիրախում։ Լուսաբացին հրթիռակոծվել է Ստեփանակերտը։ Ամբողջությամբ ավերվել է բնակելի մեկ տուն։ Տան տերն ու հարևանը վիրավորվել են։ Հարվածից վնասվել են գազատար խողովակն ու էլեկտրական լարերը և մեկ ավտոմեքենա։ Կեսօրին ևս «Սմերչ» կայանքից հրթիռներ են արձակվել մայրաքաղաքի ուղղությամբ։Կեսօրին Ադրբեջանը հրթիռակոծել է բերդաքաղաք Շուշին։ Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ։ Թշնամին նաև նյութական վնասներ է պատճառել խաղաղ բնակչությանը։ Ռազմական ավիացիա է կիրառվել Ասկերան, Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։ Տուժածներ չկան։ Ավիահարվածներից քաղաքներում և հարակից բնակավայրերում ավերվածությունները շատ են։ Գրեթե բոլոր բնակավայրերում օրվա մեջ մի քանի անգամ հնչել է օդային տագնապի ազդանշանը։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am