ԼՂ-ում խաղաղապահներ կարող են տեղակայվել բացառապես հակամարտող կողմերի համաձայնությամբ. Պեսկով

Armenpress 14:13, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրեմլում ընդգծում են, որ խաղաղապահները կարող են Ղարաբաղում տեղակայվել բացառապես հակամարտության երկու կողմերի համաձայնությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ցանկացած խաղաղապահներ հակամարտության գոտում տեղակայվում են բացառապես երկու կողմերի համաձայնությամբ»,- նշել է Պեսկովը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «The Telegraph»-ին տված հարցազրույցում ասել է, որ ռուս խաղաղապահների տեղակայումը կարող է լինել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի օպտիմալ լուծում, սակայն խնդիրն այն է, որ դա պետք է արժանանա հակամարտության բոլորի կողմերի հավանությանը:

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am