Ստեփանակերտում լսվում են ՊԲ-ի կողմից Ադրբեջանի դիվերսիոն խմբերի ոչնչացված զինամթերքի պայթյունի ձայները

Armenpress 01:26, 30 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լսվող պայթյունները Պաշտպանության բանակի կողմից ադրբեջանական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի «Ֆեյսբուք»-ի «Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում այս պահին լսվող պայթյունների ձայները ՊԲ ստորաբաժանումների կողմից թշնամական դիվերսիոն խմբերի գործողության գոտում հայտնաբերված և թիրախային հարվածների արդյունքում ոչնչացված զինամթերքի պայթյունների ձայներն են»,- ասված է հրապարակման մեջ։ ՊԲ-ն հայտնում է, որ դիվերսիոն խմբերի ոչնչացման գործողությունը շարունակվում է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am