ԵԽ կուսակցությունները կոչ են անում միջազգային վերահսկողություն սահմանել ԼՂ-ում հրադադարի պահպանման համար

Armenpress 21:26, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական խորհրդարանի առաջատար կուսակցությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղում հրադադարի պահպանման միջազգային վերահսկողության արդյունավետ մեխանիզմ ներդնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին ասված է ԵԽ կուսակցությունների համատեղ հայտարարության մեջ:

«Մենք վճռականորեն դատապարտում ենք ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունների խախտումը: Կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահ դադարեցնել մարտական գործողությունները: Մենք նաեւ կոչ ենք անում կիրառել հրադադարի պահպանման միջազգային արդյունավետ մեխանիզմ», - ասված է հայտարարության մեջ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am