«Բավական է». ԵԽ պատգամավորը Թուրքիայի դեմ սանկցաներ կիրառելու քայլ է ակնկալում

Armenpress 18:41, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանում ամենամեծ` Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը ոչ թե բառեր, այլ գործողություններ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա անթիվ սադրանքների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթերի» իր միկրոբլոգում Վեբերը գրել է.

«Բավական է: Սա ոչ հունական, ոչ կիպրական, ոչ էլ ֆրանսիական խնդիր է, սա համաեվրապական հարց է: ԵՄ երկրների ղեկավարները պետք է սանկցիաներ կիրառեն Թուրքիայի դեմ: Եկեք օգտագործենք Եվրամիության տնտեսական կարողությունը սա անելու համար»։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am