Նորատուս համայնքի բնակիչներն աջակցություն են ցուցաբերել առաջնագծին

Armenpress 15:12, 29 Հոկտեմբեր, 2020

ԳԱՎԱՌ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի բնակիչները նկատելի աջակցություն են ցուցաբերել Հայոց բանակին:

Ինչպես «Արմենպրես»-ին   տեղեկացրին Նորատուսի համայնքապետարանից՝ գյուղում եւ արտերկրում ապրող նորատուսցիների հանգանակությամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցվել 6,5 միլիոն դրամ:

 Նորատուս համայնքի բնակիչ Անդրանիկ Սասունի Հակոբյանն առաջնագծին նվիրաբերել է իր անձնական օգտագործման ՖՈՐԴ մակնիշի կիսաբեռնատար ավտոմեքենան, իսկ նույն համայնքի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ Նորատուսում եւ արտերկրում բնակվող նորատուսցիների կողմից հանգանակած գումարով գնվել եւ առաջնագծին է նվիրաբերվել «Վիլիս» մակնիշի 2 եւ ՈՒԱԶ մակնիշի 1 ավտոմեքենա: Նորատուս համայնքի բնակիչների կողմից Արցախին տրամադրվել է նաեւ տարբեր տեսակի սնունդ: Համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի հավաստմամբ՝  առաջնագծին ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am