«Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյանի նոր նվերը  

Armenpress 10:22, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մեկ անգամ ևս ցույց է տվել, որ հպարտանում է իր հայ լինելով:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Քարդաշյանը «Ինստագրամի» իր էջի «Սթորի» բաժնում ցույց է տվել իր ծննդյան տոնի առիթով ստացած նվերները, այդ թվում բլուզներ, որոնց վրա գրված են. «Ես չեմ խնդրել հայ լինել, իմ բախտը պարզապես բերել է»:

Հեռուստաաստղն իր 190 մլն հետևորդներին այս գրվածքով բլուզները ցույց տալիս ասում է. «Եվ դա ճիշտ է»:

Աշխարհահռչակ հեռուստաաստղը պարբերաբար Հայաստանին, Արցախին սատարող գրառումներ է կատարում: Վերջերս նա «Հայաստան» համահայկական հիմնադրամին է փոխանցել 1 մլն դոլար:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am