Ադրբեջանը վաղ առավոտից հրթիռակոծում է Ստեփանակերտը, կան վիրավորներ. ԼՐԱՑՎԱԾ

Armenpress 08:33, 29 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը հոկտեմբերի 29-ի վաղ առավոտից հրթիռակոծում է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միացված է օդային տագնապի ազդանշանը։

Հաղորդվում է, որ պայթյուններն արդեն տասնյակից ավելի են, քաղաքը ցնցվում է հարվածներից։

Գիշերը ևս Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա 5 հրթիռ է արձակել։Հարվածների պատճառած վնասները ճշտվում են։ ԼՐԱՑՈՒՄ - Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ առավոտյան ժամը 8-ին Ստեփանակերտում հայտարարվել է օդային տագնապ: 08:03-ին լսվեց հրթիռի հերթական հարվածի ձայնը:Մայրաքաղաքի ծայրամասային փողոցներից մեկում ադրբեջանական ուժերը կիրառել են «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ: Ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա:Տան տերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am