Պատմության հետագծով

Armenpress 08:56, 29 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1956 թ. հոկտեմբերի 29-ին արաբա-իսրայելական հակամարտության ժամանակ սկսվեց Սուեզյան ճգնաժամը, Իսրայելը Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի աջակցությամբ պատերազմ սկսեց Եգիպտոսի դեմ:

-1959 թ. հոկտեմբերի 29-ին մահացել է Լեւոն Քալանթարը՝ նշանավոր թատերական ռեժիսոր եւ թատերագետ, պրոֆեսոր (1946): ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954): Գաբրիել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնի առաջին գեղարվեստական ղեկավարը։

-1988 թ. հոկտեմբերի 29-ին 77 տարեկանում տիեզերք թռավ ամերիկացի Ջոն Գլենը՝ դառնալով պատմության մեջ ամենատարեց տիեզերագնացը:

-1961 թ. հոկտեմբերի 29-ին Սիրիան դուրս է գալիս Միացյալ Արաբական Հանրապետության կազմից:

-1787 թ. հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի «Դոն Ժուան» օպերայի առաջին բեմադրությունը:

-1899 թ. հոկտեմբերի 29-ին ծնվել է Ակիմ Թամիրովը՝ ամերիկահայ դերասան (մահ.՝ 1979 թ.)։

 

Հիշարժան փաստեր

-Մինչեւ Երկրոդ համաշխարհային պատերազմը սեւամորթներին չէին ընդունում ԱՄՆ-ի ռազմաօդային ուժեր:

-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ յուրաքանչյուր երրորդ բրիտանացին սպանվել էր 17-35 տարեկան հասակում:

-Ջորջ Քասթերը ամենաերիտասարդ ամերիկացի սպան էր, ով գեներալ էր դարձել Դաշնակիցների զորքերում: Նա իր կոչումը ստացել էր 23 տարեկանում:

-Աշխարհի ամենամեծ ռազմական բյուջեն ԱՄՆ-ինն է՝ 651.000.000.000 դոլար, ապա Չինաստանինը՝ 70.000.000.000 դոլար:

-1812 թ. պատերազմի ժամանակ ամերիկացիներն այրեցին Տորոնտոն, իսկ բրիտանացիներն ավերեցին Վաշինգտոնը:

-Աշխարհի բոլոր զինծառայողները պատիվ են տալիս աջ ձեռքով:

-Ատոմային հրթիռային կարգավորման հանքահորի դուռը կշռում է հիսուն տոննա:

-Հայտնի է, որ համաշխարհային օվկիանոսում առնվազն 92 ատոմային ռումբ է կորսվել:

-Զինծառայողը կարող է պատիվ չտալ միայն այն դեպքում, երբ բանտարկյալ է:

-Սառը պատերազմի ժամանակ թեւավոր հրթիռներ արձակելու համար ամերիկացիների կողմից օգտագործվող կոդը սա էր՝ 00000000 (ութ զրո):

-Առնվազն 5 տարի ամերիկյան բանակը չէր ընդունում այն փաստը, որ Ռայթ եղբայրների կողմից հայտնագործվել է թռչող սարք:

-Ամերիկյան ռազմաօդային ուժերն օգտագործում են ընդհանուր վառելիքի կեսը, որը սեփական կարիքների համար գնվում է կառավարության կողմից:

Մ. Ա.

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am