Համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցներ են անհրաժեշտ ԵՄ-ի երկրներում. ԵՀ-ի ղեկավար

Armenpress 16:29, 28 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել Է համավարակի երկրորդ ալիքի պատճառով նոր միջոցների անհրաժեշտության մասին Եվրամիության բոլոր երկրներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովը 100 միլիոն եվրո Է հատկացրել հակամարմինների շտապ-թեստերի ձեռքբերման համար, որոնք կբաշխվեն Եվրամիության երկրների միջեւ:Ինչպես նշվում Է, Եվրամիությունում կորոնավիրուսի պատճառով մահացությունը կիսով չափ նվազել Է գարնանային բռնկման համեմատությամբ, քանի որ առողջապահության ոլորտը ավելի լավ Էր նախապատրաստված, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am