Ադրբեջանը թիրախավորել է Շուշին. տուժածներ չկան

Armenpress 11:13, 28 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ադրբեջանը թիրախավորել  է Արցախի բերդաքաղաք Շուշին։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական  ծառայությունը։ 

«Հոկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Արցախի բնակավայրերում համեմատաբար հանգիստ է եղել։ Երեկոյան Մարտունին և Ասկերանի վերին ենթաշրջանն են հայտնվել թշնամական ուժերի թիրախում, իսկ կեսգիշերից հետո կայուն լարված իրավիճակը պահպանվել է` առանց կրակի։

Առավոտյան ռազմագործողություններին զուգահեռ, խաղաղ բնակավայրերի ուղղությամբ Ադրբեջանը  նորից կրակ է վարել։  Քիչ առաջ բերդաքաղաք Շուշին է թիրախավորվել։ 

Բարեբախտաբար, տուժածներ չկան»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշում են ԱԻ ՊԾ-ից։ 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am