Հաքերները գրոհել են Թրամփի նախընտրական արշավի կայքի վրա

Armenpress 10:43, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հաղորդել Է իր կայքի վրա կատարված գրոհի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ավելի վաղ այս երեկոյան Թրամփի արշավի կայքը շարքից հանվել Էր, եւ մենք իրավապահ մարմինների հետ աշխատում ենք, որպեսզի պարզենք գրոհի աղբյուրը»,-Twitter-ում հաղորդել Է Թրամփի նախընտրական արշավի հաղորդակցությունների գծով տնօրեն Թիմ Մերթոուն:

Նա նշել Է, որ չարագործները հնարավորություններ չեն ունեցել որեւԷ գաղտնի տեղեկատվությունից օգտվել:

Կայքի աշխատանքը վերականգնվել Է, հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am