Իրանի խորհրդարանի խոսնակը վարակվել Է կորոնավիրուսով

Armenpress 10:35, 28 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը վարակվել Է կորոնավիրուսով:

«Իմ աշխատակազմի աշխատակիցներից մեկը վարակվել Է կորոնավիրուսով: Կեսգիշերին հայտնի դարձավ նաեւ իմ թեստի արդունքը, այն դրական Է»,- հոկտեմբերի 28-ին մեջբերում Է խոսնակի խոսքը ISNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ Ղալիբաֆը հայտարարել Է, որ գտնվում Է կարանտինում, բայց մտադիր Է շարունակել կատարել իր պարտականությունները: Վերջին օրերին Իրանում վերսկսվել Է ախտահարվածների թվի աճը: Ցուցանիշների հարաբերական անկում Էր դիտվում ամռան վերջին. օգոստոսի 31-ին հիվանդացածների օրական աճը նվազել Էր մինչեւ վերջին շաբաթների ընթացքում նվազագույնը՝1 642:

Դրանից հետո նոր ախահարվածների թիվը կրկին սկսել Է աճել:

Պաշտոնապես Իրանում կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի մասին հայտարարվել Է հուլիսի 15-ին: Հոկտեմբերի 27-ի դրությամբ Իրանում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 581 824-ի, ապաքինվել Է 463 611 մարդ, իսկ մահացու վախճանների ընդհանուր թիվը հասել Է 32 953-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am