Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար

Armenpress 17:12, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերում է 3.5 միլիոն ԱՄՆ դոլար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հանրային կապերի բաժինը:

«Էդուարդո Էռնեկյանը, միանալով «Մենք ենք մեր սահմանները» համազգային դրամահավաքին, Հայաստան համահայկական հիմնադրամին նվիրաբելել է 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար: Առաջիկայում կփոխանցվի նաև գումարի մնացած մասը»,-ասված է հաղորդագրությունում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am