Քայլեր ձեռնարկվելո՞ւ են Թուրքիայի և Ադրբեջանի դեմ.իսպանացի պատգամավորը հարցում է ուղարկել գործադրին

Armenpress 14:18, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Սենատի անդամ Կարլես Մուլետ Գարսիան հարցում է ուղարկել կառավարությանը՝ խնդրելով պատասխանել մի քանի հարցերի:

«Կառավարությունը տեղեկություններ ունի՞ վերջին 5 տարիների ընթացքում Իսպանիայի կողմից Թուրքիային և Ադրբեջանին վաճառած զենքի ծավալների վերաբերյալ, հայ ժողովրդի և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիայի համար Իսպանիայի կառավարությունը դիվանագիտական քայլեր ձեռնարկելու՞ է Թուրքիայի և Ադրբեջանի դեմ, ի՞նչ միջոցներ է ձեռնարկելու կառավարությունը Իսպանիայի և միջազգային հանրության կողմից Արցախի Հանրապետության ճանաչման համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Սենատի անդամը հրապարակում է կատարել «Թվիթեր»-ում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան- ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am