ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Բարեթը ստանձնել Է պաշտոնը

Armenpress 11:30, 27 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Գերագույն դատարանի նոր դատավոր Էմի Քոնի Բարեթը, որի թեկնածությունն ավելի վաղ առաջադրել Էր նախագահ Դոնալդ Թրամփը, երդում Է տվել Սպիտակ տանը կայացած արարողության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:Արարողությունն անցել Է Սպիտակ տան Հարավային բացատում. այն հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները: Ավելի վաղ հոկտեմբերի 26-ին Սենատը Բարեթին հաստատել Է 52 ձայնով՝ 48-ի դիմաց:Արարողության ընթացքում Դոնալդ Թրամփն այդ օրը համարել Է «պատմական», գովաբանել Է Բարեթի «անբասիր» տվյալները եւ հայտարարել, որ նրա նշանակումն առաջ Է մղում ազատության, հավասարության եւ արդարության իդեալները:Իր հերթին Բարեթը հավաստիացրել Է, որ աշխատելու Է ի բարօրություն երկրի, այլ ոչ թե հանուն որեւիցե քաղաքական կուսակցության:«Ես իմ աշխատանքը կատարելու եմ առանց վախի եւ կողմնապահության՝ անկախ քաղաքական ստորաբաժանումների եւ իմ սեփական նախասիրությունների: Ես սիրում եմ Սահմանադրությունը եւ ժողովրդավարական հանրապետությունը, որը հիմնադրվել Է նրա շնորհիվ, եւ ես ինձ նվիրում եմ դրա պահպանմանը»,-հայտարարել Է նա:Ինչպես սպասվում Է, Բարեթը Գերագույն դատարանում տեղ կզբաղեցնի հոկտեմբերի 27-ին՝ թվով երկրորդ պաշտոնական երդումից հետո:Բարեթի նշանակումը Թրամփի եւ հանրապետականների քաղաքական հաղթանակն Է, այժմ Գերագույն դատարանում հանրապետական նախագահների կողմից վեց նշանակյալ կա, իսկ դեմոկրատների՝ միայն երեք նշանակյալ: Գերագույն դատարանը հաճախ Է վերջակետ դնում իրավաբանական, սոցիալական եւ քաղաքական հարցերում: 2000 թվականին Ֆլորիդայում ձայների վերահաշվման կասեցման մասին որոշումը դե-ֆակտո որոշեց նախագահական ընտրությունների ելքը:Դեմոկրատներից ԱՄՆ-ի փոխնախագահի թեկնածու, սենատոր Քամալա Հարիսը կարծիք Է հայտնել, որ Էմի Քոնի Բարեթի նշանակումը Գերագույն դատարանում «հսկայական վնաս Է» պատճառել: Ներկայացուցիչների պալատի խոսնակ դեմոկրատ Նենսի Փելոսին իր հերթին հայտարարել Է, որ ԱՄՆ-ի Գերագույն դատարանը դարձել Է «արմատականորեն հանրապետական», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am