Պակիստանում առնվազն հինգ մարդ Է զոհվել սեմինարիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով

Armenpress 09:46, 27 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն հինգ մարդ Է զոհվել, եւս 50-ը՝ վիրավորվել հոկտեմբերի 27-ին Պակիստանի Փեշավար քաղաքի սեմինարիայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հայտնել Է Dawn թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Թերթի տվյալներով՝ տուժածները հոսպիտալացվել են, նրանց բժշկական օգնություն Է ցույց տրվում: Այլ մանրամասնություններ առայժմ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am