«Ուրարտու»-ն և «Լոռի»-ն հաղթեցին, «Շիրակ»-«Ալաշկերտ» հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի

Armenpress 17:53, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում կայացան երեք հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Գանձասար-Կապան»-ը սեփական հարկի տակ հյուրընկալեց «Ուրարտու»-ին և զիջեց 0:2 հաշվով: Երևանյան ակումբի կազմում աչքի ընկան Ուկոչուկվու Իվուն և Ջոնել Դեսիրեն:

Գյումրու քաղաքային մարզադաշտում «Շիրակ»-ն ուժերը չափեց «Ալաշկերտ»-ի հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:

Վանաձորի «Լոռի»-ն էլ սեփական հարկի տակ նվազագույն հաշվով պարտության մատնեց «Արարատ»-ին:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը «Ուրարտու»-ն է, որն ունի 13 միավոր: 9-ական միավոր ունեն «Ալաշկերտ»-ը, «Վան»-ը, «Լոռի»-ն և «Արարատ»-ը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am