Հայաստան-Քուվեյթ ֆուտբոլային հանդիպումը չի կայանա

Armenpress 17:16, 26 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Քուվեյթի ընտրանու միջև կայանալիք ընկերական հանդիպումը չեղարկվել է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիան, հաշվիառնելով Քուվեյթում և երկրից դուրս Covid-19-ի համավարակային իրավիճակի սաստկացումը,պաշտոնական նամակով դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային՝ խնդրելով չեղարկել նոյեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Քուվեյթ հանդիպումը:Քուվեյթցիները հույս են հայտնել, որ երկու կազմակերպությունների միջև սերտ համագործակցությունըկշարունակվի և ապագայում հնարավոր կլինի տարբեր հավաքականների մակարդակով ընկերականհանդիպումներ կազմակերպել:

Այսպիսով, Հայաստան-Քուվեյթ հանդիպումը չի կայանա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am