Հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից. Շոն Փեն

Armenpress 14:58, 24 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Շոն Փենն անդրադարձել է հայերի նկատմամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությանը:

«Քանի դեռ մենք նստած ենք, հայերը սպանվում են Թրամփի մտերիմ Էրդողանի կողմից՝ մեր ապահոված զենքով: Սա Ամերիկան չէ: Բայդենը կարող է վերածնել Ամերիկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Շոն Փենը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի և վարձկան-ահաբեկիչների ներգրավմամբ, ռազմական գործողություններ է սկսել՝ ողջ զինանոցի կիրառմամբ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը, Մարտունին, Շուշին, Ասկերանը,այլ քաղաքներ, ինչի հետևանքով Արցախի տարբեր շրջաններում զոհվում են քաղաքացիական անձինք:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am