ՀՀ ԿԲ. Թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ. 23-10-20

Armenpress 17:39, 23 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 23-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.30 դրամով և կազմել 494.01 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.48 դրամով և կազմել 585.25 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 6.47 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.59 դրամով և կազմել 646.41 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 387.04 դրամով և կազմել 30192.39 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.91 դրամով և կազմել 395.72 դրամ: Պլատինի գինը նվազել է 389.81 դրամով և կազմել 13818.03 դրամ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am