Հրշեջ-փրկարարները Գյումրիում ավտոմեքենայի հրդեհ են մարել

Armenpress 19:45, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հոկտեմբերի 22-ին, ժամը 16:37-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Կ. Դեմիրճյան փողոցի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 1/3 հասցեում գտնվող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 17:02-ին: Այրվել է «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայի սրահը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am