ԱԻՆ-ը մեկ շաբաթում տարբեր վայրերում իրականացրել է 4 հազար 316 վարակազերծում

Armenpress 10:51, 22 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են ամենօրյա գրաֆիկով իրականացնել Covid-19 համավարակի կանխարգելմանն ուղղված ախտահանման աշխատանքները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 15-21-ը փրկարարները հանրային նշանակության տարբեր վայրերում կատարել են 4316 վարակազերծում, որից 2773-ը՝ մարզերում, 1543-ը՝ Երևանում։

Արտակարգ իրավիճակների նախարարությունը աջակցում է նաև ախտահանման խնդրանքով դիմող կառույցներին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am