Թուրքիայի փոխարտգործնախարարը հոկտեմբերի 22-ին կայցելի Մոսկվա

Armenpress 21:12, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի փոխարտգործնախարար Սեդաթ Oնալը հոկտեմբերի 22-ին կայցելի Մոսկվա, որտեղ հանդիպումներ կունենա Սիրիայի և Լիբիայի խնդիրների վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ՌԴ-ում Թուրքիայի դեսպանատնից։

«Թուրքիայի փոխարտգործնախարարը հինգշաբթի Մոսկվայում հանդիպումներ կանցկացնի Սիրիայի եւ Լիբիայի խնդիրների վերաբերյալ», - հայտնել են Թուրքիայի դեսպանատնից։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am