ՆԱՏՕ-ն հոկտեմբերի 22-ին որոշում կընդունի Գերմանիայում նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին

Armenpress 15:36, 21 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները հոկտեմբերի 22-ին որոշում կընդունեն Գերմանիայի Ռամշտեյնի ավիաբազայում դաշինքի նոր տիեզերական կենտրոնի ստեղծման մասին: Հոկտեմբերի 21-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հոկտեմբերի 22 – 23-ը դաշինքի պաշտպանության նախարարների տեսախորհրդաժողովի նախաշեմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Ես ակնկալում եմ, որ վաղը համաձայնություն ձեռք կբերվի Գերմանիայի Ռամշտանի ավիաբազայում նոր տիեզերական կենտրոնի ստեղծման շուրջը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am