Ադրբեջանի ԱԳ նախարարը մեկնել է Մոսկվա

Armenpress 13:37, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ խորհրդատվությունների նպատակով: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի ԱԳՆ լրատվական ծառայությունը:

Աշխատանքային այցով Մոսկվայում է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Ծրագրված է նրա հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ. օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։

 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am