Օդեսայի մարզում հրկիզել են տեղական ԶԼՄ-ի խմբագրությունը

Armenpress 13:29, 21 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անհայտ անձինք լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Օդեսայի մարզում հրկիզել են «Ալտերնատիվա.օրգ» հրատարակության խմբագրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել Է Ուկրաինայի լրագրողների ազգային միության ղեկավար Սերգեյ Տոմիլենկոն:

«Լույս հոկտեմբերի 21-ի գիշերը Օդեսայի մարզի Օվիդիոպոլում հրկիզել են «Ալտերնատիվա.օրգ» հրատարակության խմբագրությունը: Սա արդեն երկրորդ հանցագործությունն Է, որը տեղական անկախ մեդիայի նկատմամբ կատարվել Է շաբաթվա ընթացքում: Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 17-ին, «Ալտերնատիվա.օրգ»-ի գլխավոր խմբագիր Ռոման Վարշանիձեին երեք անհայտ անձինք ծեծել Էին նկարահանումների ժամանակ»,-Տոմիլենկոն գրել Է Facebook-ի իր Էջում:

Նա հաղորդել Է, որ, վկաների խոսքով, երկու անհայտ անձինք կոտրել են պատուհանը եւ այնտեղից հրկիզիչ խառնուրդով շիշ նետել: Հրդեհի հետեւանքով այրվել են խմբագրության կահույքը եւ հատակը, տեխնիկան չի այրվել: «Ուկրաինայի լրագրողների ազգային միությունը դատապարտում Է հարձակումը լրագրողի վրա, բողոքում մեդիաներին կոպիտ ձեւով ահաբեկելու դեմ, որը հանդիսանում Է խմբագրության հրկիզումը, եւ իրավապահներին կոչ Է անում՝ օպերատիվ կերպով հետաքննել հանցագործությունները»,-գրել Է Տոմիլենկոն եւ հավելել, որ խմբագրության հրկիզումը եւ լրագրողին ծեծելը կարող են վկայել այն մասին, որ իրենց ցանկանում են վախեցնել տեղական ընտրություններից առաջ: Ուկրաինայի խորհրդարանը հոկտեմբերի 25-ին նշանակել Է տեղական ընտրություններ, ընդ որում՝ դրանք չեն կայանա Կիեւի կողմից չվերահսկվող Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am