ԱՄՆ-ում տղամարդը զենքով կրակել Է Թրամփի կողմնակիցների վրա

Armenpress 11:07, 21 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միրիլենդի բնակչին ձերբակալել եւ հարձակման մեջ մեղադրել են այն բանից հետո, երբ նա կրակել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկու կողմնակիցների վրա, որոնք մեքենայից նրան մի քանի ազդանշան են տվել, երբ նա իր բակում փակցնում Էր BLM նշանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է CBS News հեռուստաալիքը:Հեռուստաալիքի տվյալներով՝ միջադեպը տեղի Է ունեցել շաբաթ օրը, երբ Նիլ Հոուքն իր որդու հետ, ի պաշտպանություն Թրամփի, մեծ տրանսպարանտով մեքենայից մի քանի ազդանշան Է տվել իր հարեւանին, որը բակում փակցնում Էր Black Lives Matter նշանը:«Նա թեքվեց: Նա այնտեղ զենք ուներ, հանեց այն եւ նշան բռնեց: Մենք տարակուսանքի մեջ Էինք: Հաջորդը, ինչը մենք լսեցինք, զենքով կրակոցն Էր»,-հեռուստաալիքը մեջբերում Է Հոուքի խոսքը:Նա նշել Է, որ ավելի վաղ երբեք չԷր հանդիպել իր հարեւանին:Ինչպես հաղորդում Է հեռուստաալիքը, կրակողին սպառնում Է մինչեւ 100 տարվա բանտարկություն, սակայն տուժածը հայտարարել Է, որ նրա համար նման պատիժ չի ցանկանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am