Մոսկվայում նախատեսված է Մնացականյան-Լավրով հանդիպումը. օրակարգում ԼՂ հարցն է

Armenpress 11:05, 21 Հոկտեմբեր, 2020

ՄՈՍԿՎԱ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում նախատեսված է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը։

Նախարարի՝ Մոսկվա աշխատանքային այցի մասին հայտնի է դարձել հոկտեմբերի 21-ի գիշերվա ընթացքում:   



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am