Ուղղաթիռը գետն Է ընկել Վոլոգդայի մերձակայքում

Armenpress 16:03, 20 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոչ մեծ ուղղաթիռը կործանվել Է Վոլոգդայի մարզի Նյուկսենիցայի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել Է շրջանային վարչակազմի աղբյուրը: Նրա խոսքով՝ ուղղաթիռը Սուխոնա գետն Է ընկել Բոբրովսկի բնակավայրի մոտ, անձնակազմի ճակատագիրն անհայտ Է մնում: Ինչպես հաղորդել Է ՌԴ-ի քննչական կոմիտեի Հյուսիս-արեւմտյան քննչական վարչության մամուլի ծառայությունը, ուղղաթիռի ընկնելու փաստով կազմակերպվել Է ստուգում, դեպքի վայր հետաքննիչ Է մեկնել:

Արտակարգ իրավիճակների նախարարության Վոլոգդայի մարզի վարչության մամուլի ծառայության տվյալներով՝ ժամը 12:10-ին հաղորդագրություն Է ստացվել, որ Նյուկսենիցայի շրջանի Բոբրովսկի բնակավայրի շրջանում Սուխոնա գետն Է ընկել Robinson R44 մակնիշի թեթեւ շարժիչ ունեցող ուղղաթիռ: «Ուղղաթիռը պատկանում Է «Աերոսոյուզ» ուղղաթիռային ընկերությանը: Երթուղին՝ Վոլոգդա-Վելիկի Ուստյուգ: Ուղղաթիռը չորստեղանի Էր, ուղղաթիռում գտնվող մարդկանց քանակը պարզվում Է»,-նշվում Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am