ՊՆ-ն հերքում է ՀՀ կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը

Armenpress 15:13, 19 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Հայաստանի կողմից Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը թիրախավորելու մասին ադրբեջանական ապատեղեկատվությունը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

«Ադրբեջանի դատախազության տարածած հաղորդագրությունը, թե, իբր, Հայաստանը թիրախավորել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղը, բացարձակ սուտ է, իսկ ստերը անգամ մեկնաբանության կարիք չունեն», - գրել է Ստեփանյանը։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am