Ռուսաստանն զբաղեցնում Է 105-րդ տեղը կորոնավիրուսից մահացության ցուցանիշով

Armenpress 14:20, 19 Հոկտեմբեր, 2020
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունը գտնվում Է 100 հազար բնակչի հաշվով աշխարհում 43-րդ տեղում կորոնավիրուսային վարակով հիվանդացությամբ եւ 105-րդ տեղում մահացության մակարդակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավարի տեղակալ Ելենա Եժլովան: «Չնայած գրանցվող դեպքերի թվի օրական աճին, այսօրվա դրությամբ Ռուսաստանն զբաղեցնում Է 100 հազար բնակչի հաշվով 43-րդ տեղը հիվանդացության մակադակով եւ 105-րդ տեղը մահացության մակարդակով»,- ասել Է նա միջազգային մասնակցությամբ «Արդի իմունականխարգելումը. մարտահրավերներ, հնարավորություններ, հեռանկարներ» համառուսաստանյան գիտա-գործնական խորհրդաժողովում: Եժլովան նաեւ նշել Է, որ կորոնավիրուսի թեստավորում Է կատարում 858 լաբորատորիա: Ռուսաստանում թեստավորման մակարդակը կազմում Է 327,9 հազար 1 միլիոն բնակչի հաշվով, ինչը, նրա խոսքով՝ շատ բարձր ցուցանիշ Է մյուս երկրների համեմատությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am