Ստեփանակերտում պայթյունի ձայներ են լսվել․ ԼՐԱՑՎՈՂ

Armenpress 20:42, 18 Հոկտեմբեր, 2020

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում երեք պայթյունի ձայն է լսվել։  «Արմենպրես»-ի թղթակիցը տեղից հաղորդում է, որ օդային տագնապի ազդանշան չի միացվել։

21:13. «Տելեգրամ»-ի որոշ ալիքներ հայտնում են, որ Ստեփանակերտում ՊԲ-ն հակառակորդի ԱԹՍ է խոցել: «Արմենպրես»-ը փորձում է ճշտել տեղեկությունը: 

21:17. Արցախի ՊԲ մամուլի խոսնակ Սուրեն Սարումյանը հայտնեց, որ Ստեփանակերտի երկնքում խոցվել է հակառակորդի անօդաչու թռչող սարք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am