Հայաստանի հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ արդյունավետ հանդիպումներ են անցկացրել իրենց ակումբների կազմում

Armenpress 20:03, 18 Հոկտեմբեր, 2020

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մի խումբ ֆուտբոլիստներ հանգստյան օրերին կայացած խաղերում արդյունավետ հանդիպումներ են անցկացրել իրենց ակումբների կազմում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սլովակիայի «Ժիլինա» ակումբի կազմում հերթական գոլն է հեղինակել Վահան Բիչախչյանը: Վահան Բիչախչյանը բացել է հանդիպման հաշիվը Տռնավայի «Սպարտակ»-ի հետ խաղի 5-րդ րոպեին: «Ժիլինա»-ն սեփական հարկի տակ հաղթանակ է տարել 2-1 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող ալեքսանդր Կարապետյանը նույնպես արդյունավետ խաղով է աչքի ընկել իր ակումբի կազմում: Ալեքսանդր Կարապետյանը դարձել է գոլի հեղինակ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի «Ռոտոր»-«Տամբով» խաղում: «Տամբովը» հաղթել է 2:0 հաշվով:

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանն էլ դանիական «Հոբրո»-ի կազմում գոլի հեղինակ է դարձել «Կյոգե»-ի դեմ խաղում: Հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով «Հոբրո»-ի օգտին: Բաբայանը 50-րդ րոպեին հստակ է իրացրել 11 մետրանով հարվածը՝ կրկնապատկելով իր թիմի առավելությունը:

 

 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am